Կարևոր իրադարձություններ

Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում ժամային փոփոխություններ կլինեն

18 Մայիս, 2023 18:05
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում ժամային փոփոխություններ կլինեն

Երևանի մետրոպոլիտեն հաղորդագրություն է տարածել.

«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Մայիսի 19-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 20-ին՝ ժամը 01։00-ին։

Հագեցած ու տպավորություններով լի օր ենք մաղթում ձեզ և հիշեցնում, որ մետրոպոլիտենի մուտքը ժպիտով է և ժետոնով»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին