Կարևոր իրադարձություններ

Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

16 Մայիս, 2023 12:55
Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Այս տարի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և տրանսպորտային միջոցներ ներգրավել ռազմատրանսպոր­տային պար­տա­կա­նություններ ունեցող մարմիններից։

Պաշտպանության նախարարության մշակած նախագիծն հրապարակվել է e-draft հարթակում, որտեղ սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները և ներգրավման ժամկետները:

Ըստ նախագծի՝ Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 2352 քաղաքացու, որոնցից 2115-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 110-ը` ավագ ենթասպայական կազմի, 127-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին