Կարևոր իրադարձություններ

Բուժքույրերի մասնագիտական դերի վերաարժևորումը մեր քաղաքականության անկյունաքարն է. Անահիտ Ավանեսյան

12 Մայիս, 2023 12:57
Բուժքույրերի մասնագիտական դերի վերաարժևորումը մեր քաղաքականության անկյունաքարն է. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ:

«Միջազգային օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ մեր բոլոր բուժքույրերին:

Սիրելի բուժքույրեր, առողջապահական ոլորտում անչափ կարևորելով ձեր մասնագիտական դերը, առողջապահության նախարարությունն անում և անելու է ամենը, որ դուք հնարավորություն ունենաք մասնագիտական շարունակական զարգացման, ինչպես նաև ձեր ներուժի ամբողջական դրսևորման: Առողջության առաջնային պահպանման օղակում մեկնարկած բարեփոխումների կենտրոնում նաև բուժքույրերի մասնագիտական դերի վերաարժևորումն է: Սա մեր քաղաքականության անկյունաքարն է:

Բակալավրի կրթական ծրագրի ներդրումը բուժքույրերի համար բարձրագույն կրթության հնարավորության ստեղծման առաջին ու կարևոր քայլն է:

Բազմազբաղ ձեր աշխատանքում ուժ ու կորով եմ մաղթում ի նպաստ առողջ հասարակության ու մեր երկրի հզորացման»,- ասված է Անահիտ Ավանեսյանի ուղերձում:

 

Լրահոս

Դիտել ավելին