Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍՆ-ն Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի երկու թեկնածու է առաջադրել

11 Մայիս, 2023 19:19
ԿԳՄՍՆ-ն Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի երկու թեկնածու է առաջադրել

Հայ-Ռուսական համալսարանում մայիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, կայանալու է Համալսարանի Ընդհանուր Ժողովը (Կոնֆերանսը)՝ ռեկտորի ընտրության օրակարգով, որը նախատեսված է ՀՌՀ-ի հիմնադիր փաստաթղթերով ամրագրված ընթացակարգով։  Այս մասին հայտնում են ՀՌՀ մամուլի ծառայությունից։

Համալսարանի Հայաստանյան համահիմնադիրը՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍ նախարարի, համապատասխան գրություններով դիմել է Ռուսաստանյան համահիմնադրին և համալսարանի գործող ռեկտոր Արմեն Դարբինյանին՝ հայտնելով նաև ընտրության համար նախընտրելի թեկնածուների անունները: Դրանք են՝ տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և փ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Ավետիսյանը: 

Հիշեցնենք, որ համալսարանի երկարամյա ռեկտոր, կոլեկտիվի միասնական թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը նախօրոք որոշում էր կայացրել չառաջադրվելու գալիք ընտրություններում՝ ելնելով սեփական առաջնահերթություններից: 

Համալսարանի Հայաստանյան համահիմնադիրը՝ արձագանքելով ուսանողության և կոլեկտիվի բազմահազարանոց անդամների Հանրագրին, ինչպես նաև խորը ուսումնասիրության ենթարկելով Համալսարանի գործունեության իրավակարգավորումները, եկել է այն եզրակացության, որ ռեկտորի ընտրության օրակարգով Համալսարանի Ընդհանուր Ժողովի անցկացումն այլընտրանք չունի, քանի որ ոչ Համալսարանի կանոնադրությամբ, ոչ միջպետական համաձայնագրով սահմանված չեն ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման դրույթներ: 

Հայկական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը հաստատել Կոնֆերանսի կողմից ընտրված թեկնածուին։

 

Լրահոս

Դիտել ավելին