Կարևոր իրադարձություններ

Ժամը 10:25-ի դրությամբ ունենք 4 վիրավոր. 2-ի վիճակը բավարար է, 2-ինը՝ միջին ծանրության

11 Մայիս, 2023 10:31
Ժամը 10:25-ի դրությամբ ունենք 4 վիրավոր. 2-ի վիճակը բավարար է, 2-ինը՝ միջին ծանրության

Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է:Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության:

Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին