Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերի թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

10 Մայիս, 2023 20:04
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերի թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, մայիսի 8-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, խուզարկություն են իրականացրել հիմնարկի խցերում:

 

Խուզարկության արդյունքում մահճակալներից մեկի վրա դրված սպորտային պայուսակից հայտնաբերվել է բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, նույն խցի մյուս մահճակալի բարձի տակից հայտնաբերվել է ևս մեկ բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով:

 
 

Շարունակելով խուզարկությունը՝ ծառայողները մեկ այլ խցի թաքստոցից նույնպես հայտնաբերել են բաժանորդային քարտով բջջային հեռախոս:

Նախաձեռնվել է համապատասխան վարույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին