Կարևոր իրադարձություններ

Կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանի հենց այս մեսիջները պետք է դառնան հանրային դիսկուրսի առարկա. Արման Աբովյան

10 Մայիս, 2023 16:48
Հեղինակ՝ Արման Աբովյան
Կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանի հենց այս մեսիջները պետք է դառնան հանրային դիսկուրսի առարկա. Արման Աբովյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկվանից սոցցանցերում, մամուլում, տելեգրամում շատ ակտիվ քննարկվում է երկու հարց։

Առաջին հարցն այն է, թե ինչպե՞ս է ստացվել, որ հասարակության մեջ տիրող տոտալ անտարբերության ու համատարած ապատիայի պայմաններում Գագիկ Ծառուկյանի գլխավորած երեկվա քայլերթին մասնակցեցին հազարավոր մարդիկ։ Իհարկե շատ կարևոր է հասկանալ այս հարցի պատասխանը և կարծում եմ այս հարցին իմ գործընկերները առաջիկայում հանգամանորեն կանդրադառնան։

Ես իրականում կխնդրեի մեզ կենտրոնանալ այն մեսիջների վրա, որոնք նախօրեին տվել է Գագիկ Ծառուկյանը։

1. Առաջին անհրաժեշ քայլը ներքին համերաշխության գնալն է։ Մեր ազգային վերելքը սկսվելու է ներքին համերաշխության հաստատման պահից։

2. Ինչպես ցանկացած պետություն և ցանկացած ժողովուրդ, մենք ունեցել ենք ձախողումներ և տապալումներ, սակայն պետք է ուժ ունենանք՝ տեր կանգնելու նաև դրան։

3. Ֆաշիզմի դեմ պայքարում փոքր Արցախը տվել է 45 հազար մասնակից, բազմաթիվ գեներալներ, մարշալներ, հերոսներ և այսօր շրջափակման մեջ գտնվող Արցախն ունի բոլոր բարոյական իրավունքները՝ միջազգային հանրությունից աջակցություն և պաշտպանություն պահանջելու։

Կարծում եմ Գագիկ Ծառուկյանի հենց այս մեսիջները պետք է դառնան հանրային դիսկուրսի առարկա»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին