Կարևոր իրադարձություններ

Քերոբյանը Աբու Դաբիում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը

10 Մայիս, 2023 15:35
Քերոբյանը Աբու Դաբիում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը

Աբու Դաբիում անցկացվող Ներդրումային համաժողովի շրջանակներում նախարար Վահան Քերոբյանը հայկական տաղավարում հանդիպել է Լիբանանի Էկոնոմիկայի նախարար պարոն Ամին Սալամի հետ:

Ինչպես հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները:

Այնուհետև Վահան Քերոբյանը մասնակցել է տնտեսական աճի ապահովման համար խոշոր ներդրումների ներգրավման վերաբերյալ պանելային քննարկման, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի համար աննախադեպ տնտեսական աճի ցուցանիշներին:

Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին