Կարևոր իրադարձություններ

Պապիկյանն առաջնագծում հետևել է դիրքերի կահավորման աշխատանքների ընթացքին (լուսանկարներ)

04 Մայիս, 2023 12:13
Պապիկյանն առաջնագծում հետևել է դիրքերի կահավորման աշխատանքների ընթացքին (լուսանկարներ)

Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում։

Ինչպես հայտնում են ՊՆ-ից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, հետևել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին, զորանոցային պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ։

Ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև մարտական հերթապահության պատրաստվող ժամկետային զինծառայողների հետ:

Պաշտպանության նախարարը շրջել է զորամասերի տարածքում նոր կառուցվող շենք-շինություններում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին:

Նախարար Պապիկյանն այցելել է նաեւ առաջնագիծ, հետևել ինժեներական, դիրքերի կահավորման աշխատանքների ընթացքին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին