Կարևոր իրադարձություններ

Ինչ չստացվեց Տոկիոյում, նպատակ ունեմ անել Փարիզում. Արթուր Ալեքսանյան

03 Մայիս, 2023 15:19
Ինչ չստացվեց Տոկիոյում, նպատակ ունեմ անել Փարիզում. Արթուր Ալեքսանյան

Ցավով եմ հիշում Տոկիոյի Օլիմպիական խաղերը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

«Լավ մարզավիճակում էի, բայց կիսաեզրափակիչի ժամանակ ստացածս վնասվածքը շատ խանգարեց ինձ եզրափակիչում։ Նպատակ ունեմ, որ այն, ինչ չստացվեց Տոկիոյում, անեմ Փարիզում և դառնամ կրկնակի օլիմպիական չեմպիոն, և դրա համար ինձանից կախված ամեն ինչ կանեմ

«Իմ բոլոր հաղթանակներն իրենց տեղն ունեն: Ամեն մի հաղթանակի համար մեծ աշխատանք եմ կատարում մարզիչների հետ միասին: Մրցակցությունը միշտ է ուժեղ: Ինչպես նախորդ Եվրոպայի առաջնությունները, այս մեկն էլ բարդ էր, կար պայքար»,-ասել է մարզիկը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին