Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետարանի լրատվության վարչության համար գոյություն չունեն «ընտրյալ» լրատվամիջոցներ. Լևոն Սարդարյան

03 Մայիս, 2023 11:03
Հեղինակ՝ Լևոն Սարդարյան
Քաղաքապետարանի լրատվության վարչության համար գոյություն չունեն «ընտրյալ» լրատվամիջոցներ. Լևոն Սարդարյան

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քանի մարդ չկա» շարքից.…

Այո, ճիշտ է տեղեկատվությունը, որ երևանյան ավտոբուսներից մեկի վարորդն ուղևորին հնարավորություն չի տվել վերադարձված մետաղադրամը վճարել էլեկտրոնային սարքի միջոցով, ագրեսիվ է եղել ուղևորի հետ, ղեկին ծխել է։ Ու, որպես հետևանք, աշխատանքից հեռացվել է։ Բայց...

Մարդն արդեն հնարավոր ամենածանր վարչական պատիժը կրել է, չէ՞։ Էսօր ամբողջ օրվա ընթացքում ամենատարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, թե՝ տրամադրեք ավտոբուսի ներքին տեսախցիկի կադրերը, դուք պարտավոր եք...

Նախ՝ քաղաքացին (վարորդը) արդեն իսկ արված գործողության համար կրել է վարչական ամենածանր պատիժներից մեկը՝ հեռացվել է աշխատանքից։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ տեսախցիկի տեսագրության հրապարակմամբ Երևանի քաղաքապետարանը կարող էր խախտել անձնական տվյալների գաղտնիության սկզբունքը։ Երրորդ՝ տեսախցիկների տեսագրությունը, ըստ էության (որոշ բացառությունների դեպքում), ներքին շրջանառության համարվող փաստաթուղթ է և, անձնական տվյալների առկայության դեպքում, հրապարակման ենթակա չէ։

Ու ևս մեկ հստակեցում։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության համար գոյություն չունեն «ընտրյալ»՝ լավ կամ վատ իմաստով, լրատվամիջոցներ։ Եվ սա ավելին է, քան՝ փաստ։

Սա իրողություն է)»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին