Կարևոր իրադարձություններ

Ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարը կմեկնի Բաքու. «Հրապարակ»

03 Մայիս, 2023 08:30
Ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարը կմեկնի Բաքու. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար գեներալ գնդապետ Ալեքսանդր Լենցովը վաղը կմեկնի Բաքու։ Մեր տեղեկություններով, նա այդ մասին հայտնել է մայիսի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ հանդիպման ընթացքում։

Ուշագրավ է, որ սա երկրորդ հանդիպումն է՝ այն տեղի է ունեցել խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում, այլ ոչ թե առաջին հանդիպման նման՝ նախագահականում, ինչը նշանակում է, որ հանդիպման շահագրգռվածություն ցուցաբերել են արցախցի պաշտոնյաները, որոնց, կարելի է ասել, վերջին հույսը մնացել է գեներալ Լենցովը։

Մեր աղբյուրները պատմում են, որ Լենցովն ասել է, թե իբր իրենց համար եւս անցանկալի իրավիճակ է ստեղծվել, սակայն բոլոր հարցերին կարող է պատասխանել միայն Բաքվից վերադառնալուց հետո»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին