Կարևոր իրադարձություններ

ՆԳՆ ոստիկանության պետը պարգևներ է հանձնել համակարգի վետերաններին (տեսանյութ)

29 Ապրիլ, 2023 13:25
ՆԳՆ ոստիկանության պետը պարգևներ է հանձնել համակարգի վետերաններին (տեսանյութ)

Ապրիլի 28-ին ոստիկանությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Այս մասին հայտնում են  ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Պարգևատրվել են ոստիկանության վետերանները, որոնք մեծ փորձ և ճանապարհ ունեն անցած ոստիկանության համակարգում։ ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն իր խոսքում նշել է, որ պարգևատրումը վետերանների հանդեպ ունեցած մեծագույն հարգանքի դրսևորումն է:

Հանցագործությունների բացահայտման, հետախուզվողների հայտնաբերման, զենք-զինամթերքի կամավոր հանձնման, երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու, ինչպես նաև Ոստիկանության օրվա՝ ապրիլի 16-ի կապակցությամբ Արամ Հովհաննիսյանը վետերաններին պարգևատրել է «Մարտական զորակցություն», «Ոստիկանության 100-ամյակ» մեդալներով և «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին