Կարևոր իրադարձություններ

Ապամոնտաժվել են «Ջոսե գարդեն» և նախկին «Հին Հռոմ» սրճարանները (տեսանյութ)

27 Ապրիլ, 2023 15:38
Ապամոնտաժվել են «Ջոսե գարդեն» և նախկին «Հին Հռոմ» սրճարանները (տեսանյութ)

Քաղաքային իշխանությունը շարունակում է Երևանի կենտրոնն ազատել հողազավթված տարածքներից:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով այս անգամ ապամոնտաժվել են «Ջոսե գարդեն» և նախկին «Հին Հռոմ» սրճարանները։

Գործընթացն իրականացվել է Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում:

Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված գոտիները փուլ առ փուլ վերականգնվելու են, կանաչապատվեն ու վերադարձվեն երևանցիներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին