Կարևոր իրադարձություններ

Էքսկուրսիա «Երևան Սիթի Տուր»-ով՝ Երևանի համար 15 հատուկ կրթահամալիրի սաների համար (լուսանկարներ)

20 Հոկտեմբեր, 2015 17:51
Էքսկուրսիա «Երևան Սիթի Տուր»-ով՝ Երևանի համար 15 հատուկ կրթահամալիրի սաների համար (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետարանի հրավերով՝ լսողության խանգարում ունեցող երեխաների հ. 15 հատուկ կրթահամալիրի 50 սաներ «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրի երկհարկանի ավտոբուսներով շրջել են Երևանում, էքսկուրսավարների բացատրությամբ ծանոթացել մայրաքաղաքի տեսարժան վայրերին։ Էքսկուրսիայի ընթացքում երեխաներին ուղեկցել են սուրդոմանկավարժը, դպրոցի ուսուցիչները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանն ու բաժնի աշխատակիցները։ Այդպիսով, սոցիալական տարբեր խմբերի շուրջ 400 երեխաներ «Էրեբունի-Երևան 2797»-ի «Իմ ջերմ ու բարի քաղաք» տոնակատարության ճանաչողական հավելվածով, «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրի և Երևան քաղաքի պատմության թանգարան այցելության շնորհիվ լրացնում են իրենց գիտելիքները Երևանի մասնին։

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին