Կարևոր իրադարձություններ

Երկվորյակների հայրության թեստն իմանալուց հետո կինն ապշել էր

20 Հոկտեմբեր, 2015 18:00
Երկվորյակների հայրության թեստն իմանալուց հետո կինն ապշել էր

Աշխարհում տարօրինակ և զարմանալի երևույթներ շատ են պատահում: Ինչպես , օրինակ, այս դեպքը:Այս պատմությունը սովորական սկիզբ ուներ: Կինն արտաամուսնական կապից հղիացել էր , իսկ ամուսինը հրաժարվել էր ընդնունել հայրությունը՝ ալիմենտներ չվճարելու համար: Ինչպես հաճախ է լինում այսպիսի պատմություններում, դատարանը գենետիկական փորձաքննություն է նշանակել:

Թեստի պատասխանը կնոջն ապշեցրել է: Նա այդպիսի պատասխան չէր կարող նույնիսկ երևակայել: Թեստը ցույց էր տվել, որ ենթադրյալ հորից ընդամենը մեկ երեխան որ բեղմնավորվել: Կարճ ժամանակ անց այս պատմությունը մեծ տարածում է գտնում հանրության շրջանում:Բժշկության մեջ նման երևույթն անվանում են «սուպերֆեկունդացիա»: Այն պատահում է 13 000 դեպքից ընդամենը 1 անգամ:Թեստից հետո կինը խոստովանել է, որ ենթադրյալ հորից բացի, նա կապված է եղել մեկ այլ տղամարդու հետ: Դատարանը որոշել է, որ տղամարդն ընդամենը մեկ երեխայի համար ալիմենտ կվճարի: 

 

Լրահոս

Դիտել ավելին