Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) հոկտեմբերի 26-ին կայցելեն Հայաստան:
Այս մասին «Թվիթեր»-ում արած գրառման մեջ հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
«Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան հոկտեմբերի 26-ին` հանդիպելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ»,- հայտնել է Բալայանը:
Հայտնի է նաև, որ համանախագահները Բաքվում կլինեն հոկտեմբերի 28-ին: Նրանք նպատակադրված են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: