Կարևոր իրադարձություններ

Այսօր սկսեցինք շուրջ 12 հա անտառատնկարկի ծրագիրը. Ավինյան (լուսանկարներ)

08 Ապրիլ, 2023 16:44
Այսօր սկսեցինք շուրջ 12 հա անտառատնկարկի ծրագիրը. Ավինյան (լուսանկարներ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնում է.

«Այսօր սկսեցինք շուրջ 12 հա անտառատնկարկի ծրագիրը:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող ծառատունկը տեղանքը հարստացրեց շուրջ 4500 ծառաթփատեսակով, զուգահեռ կառուցվել է 7000 գծմ երկարությամբ և տարատեսակ անձրևացնող համակարգերով ոռոգման ամբողջովին նոր համակարգ:

Տնկիները ներառում են ճանապարհաեզրը ընդգծող սոսիներ, գիհու տեսակներ, ալբիցիա, փշատենի, թթենի, վայրի պտղատուներ, ինչպես նաև հատուկ ծառատեսակներ՝ անտառտնկարկի ճանապարհամերձ հատվածներում գեղագիտական տեսքը ապահովելու նպատակով՝ ձեռք բերված Երևանի քաղաքապետարանի կողմից։

Ծառատունկի շնորհիվ տարածքը մաքրվեց՝ ազատվելով տարիներ շարունակ կուտակված շինարարական աղբից։

Մշտադալար և տերևաթափ տնկիները տարածքին կհաղորդեն, բարեկարգ, խնամված տեսք, ինչպես նաև կհարստացնեն տեղանքը թթվածնով»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին