Կարևոր իրադարձություններ

Տիգրան Սարգսյանի նոր պաշտոնը քաղաքական ենթատեքստ չունի

20 Հոկտեմբեր, 2015 16:41
Տիգրան Սարգսյանի նոր պաշտոնը քաղաքական ենթատեքստ չունի

ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ արդեն նախկին դեսպան Տիգրան Սարգսյանն օրեր առաջ նշանակվեց ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը դրական է գնահատում Տիգրան Սարգսյանի կատարած աշխատանքը, և կարծում է, որ նորանշանակ պաշտոնը բացասական ազդեցություն չի թողնի Հայաստանի տնտեսության վրա: Բոստանջյանը նշում է. «Ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով Տիգրան Սարգսյանի պոտենցիալը, ղեկավար մարմինները որոշել են նրան նշանակել տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում»,- Shabat.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը:

Մեր հարցին, թե քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ այն փաստը, որ հենց Հայաստանին է վստահվել այդ պաշտոնը, տնտեսագետը պատասխանեց. «Իհարկե չկա, բոլորիս հայտնի է, որ ԵՏՄ-ը՝ դեռևս չխոսենք այն մասին լավ է աշխատելու, թե՝ վատ, ցանկալի է լինելու անդամ երկրների համար, թե՞ ոչ, իրենց շահերի պաշտպանության տեսանկյունից, բայց բոլոր դեպքերում այնտեղ կանոնակարգով ամրագրված է, որ ռոտացիոն մեխանիզմով, պարբերաբար անդամ երկրների կողմից ընդհանրապես նշանակվում է համակարգող նախագահ»: Հայաստանի ներկայացուցչի նշանակումն այդ պաշտոնում տնտեսագետը բացատրում է հետևյալ կերպ. «Լատինական այբուբենով առաջինը Հայաստանն է՝ Armenia, ուրեմն մեր երկրի հերթն է: ԵՏՄ գնտվում էր ձևավորման փուլում և դեռևս որևէ ամրագրում չկար նրա վերաբերյալ, իսկ հիմա արդեն անդամ երկրները որոշակի ժամանակահատված կարող են ներկայցուցիչ նշանակել, որպես այդ խորհրդի նախագահ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին