Եվրոպական խորհրդարանի նիստում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համատեղ ելույթ ունեցան։ Նախորդ անգամ Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները համատեղ ելույթ էին ունեցել 1989 թ-ին Ստրասբուրգում Բեռլինյան պատի անկման առթիվ։
Այժմ Ֆրանսիայի առաջնորդը ի պատասխան միգրացիոն ճգնաժամի կոչ է արել նոր սահմաններ չմտցնել ԵՄ-ում, ապահովել մարդկան ազատ տեղաշարժը. «Բայց կարծել, թե Շենգենյան գոտին կարող է ընդունել անչափ քանակությամբ մարդկային զանգվածներ, ևս մեկ սխալ քայլ կլինի»։
Իսկ Գերմանիայի կանցլերը կոչ է արել միասնական ուժերով լուծել ինտեգրացիոն բարդ խնդիրները և միգրացիոն ճգնաժամը։
Երկու առաջնորդներն էլ համաձայն էին սանկցիաներ մտցնել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հակամարտության և Ղրիմի անեքսիայի հետ կապված: