Կարևոր իրադարձություններ

Ինչու էր դադարեցվել Շենգավիթի որոշ հասցեների ջրամատակարարումը

30 Մարտ, 2023 15:32
Ինչու էր դադարեցվել Շենգավիթի որոշ հասցեների ջրամատակարարումը

Շենգավիթը կշարունակի որակյալ ջուր ստանալ:

Ավարտվեցին սանիտարական աշխատանքները «Արարատյան» օրվա կարգավորիչ ջրամբարում (ՕԿՋ), որով պայմանավորված մարտի 29-30-ը դադարեցվել էր Շենգավիթ վարչական շրջանի զգալի մասի ջրամատակարարումը: 
Վեոլիա Ջուր ընկերության «Էրեբունի-Շենգավիթ» շահագործման տեղամասի ուժերով ՕԿՋ-ն մաքրվեց նստվածքներից, լվացվեց, ախտահանվեց և այսօր՝ ժամը 13.00-ին նորից շահագործման հանձնվեց՝ ապահովելով սպառողների ջրամատակարարումը:

Օգտվելով ջրանջատումից, մասնագետները ջրամբարից դուրս եկող 1000 մմ տրամագծով խողովակը ձագարաձև նեղացնելով դարձրին 400 մմ-ոց, որի շնորհիվ այսուհետ այստեղ կխուսափեն հիդրավլիկ հարվածներով պայմանավորված հաճախակի վթարներից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին