Կարևոր իրադարձություններ

Երիտասարդը տելեգրամով մարիխուանա էր իրացրել (տեսանյութ)

27 Մարտ, 2023 16:32
Երիտասարդը տելեգրամով մարիխուանա էր իրացրել (տեսանյութ)

Մարտի 23-ին ոստիկանության Էրերբունու բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալների և միջոցառումների արդյունքում Կենտրոնական գերեզմանատան մոտ նկատել են «Նիսան» մակնիշի մի մեքենա, որը շարժվել է Վարդաշենի ուղղությամբ ու մեքենան կանգնեցրել թաղամասի 9-րդ փողոցում։

Իրավապահներին տեսնելով՝ ուղևորը փախել է։ Պարզվել է, որ վարորդը և ուղևորը Տելեգրամով ձեռք են բերել մարիխուանա և զբաղվում են դրա իրացմամբ։

Մեքենայի սրահում հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթներ։

Վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին։

Մեքենայում 33 փաթեթ կար՝ ընդհանուր 48 գրամից ավելի քաշով։

Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հայտնաբերվել են արդեն իսկ տեղադրված փաթեթները։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

 

Լրահոս

Դիտել ավելին