Կարևոր իրադարձություններ

Օլիգարխների չեմ ճանաչում, նվիրատվություն կատարող խոշոր գործարարների գիտեմ. Մխիթար Հայրապետյան

27 Մարտ, 2023 16:23
Օլիգարխների չեմ ճանաչում, նվիրատվություն կատարող խոշոր գործարարների գիտեմ. Մխիթար Հայրապետյան

 

Չգիտեմ ում նկատի ունեք օլիգարխ ասելով, ես գիտեմ գործարարների, խոշոր գործարարների, որոնք հիմնադրամին նվիրատվություններ անում են: Այս մասին ասել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը:

«Ես ջանք ու եռանդ չեմ խնայում, որ այդ գործարարների թիվը մեծանա, բայց մեզ համար ավելի կարևոր է, որ կարողանանք ֆինանսավորման ինստիտուցիոնալ մեխանիզմ ներդնել, որը հնարավորություն կտա ոչ թե մեկ հոգուց 1000 դոլար վերցնել, այլ 1000 հոգուց մեկական դոլար: Սա կայունության տեսակետից կարևոր քայլ կլինի»,- նշել է Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ եթե զուգահեռ լինեն խոշոր փոխանցումներ, «Իմ քայլը» հիմնադրամը պետք է վերցնի և նպատակային ծախսի այդ միջոցները:

«Ես բոլորին հորդորել եմ, որ հրապարակեն իրենց անունները և չմնան անանուն, որովհետև կարծում եմ, որ որևէ մեկն ամաչելու ոչինչ չունի»,- ասել է նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին