Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը լրագրողների հետ զրույցում ասել է․
«Մթնոլորտը հիանալի էր, երկրպագուներն իսկապես ֆանտաստիկ աջակցություն ցույց տվեցին: Անհարմար եմ զգում այս պարտության համար: Ներողություն եմ խնդրում պարտության համար:
Մտադիր եմ հնարավորություն տալ երիտասարդներին: Թե ինչ փոփոխություններ կլինեն, ցույց կտա ժամանակը: Շատ կարևոր է, որ ֆուտբոլիստների կողմից վստահություն լինի: Հանդերձարանում էլ տղաներին ասացի, որ եթե վստահենք իրար, կկարողանանք արդյունքի հասնել: Ամեն դեպքում, ես իմ ճամպրուկները միշտ պատրաստ եմ պահում»: