Կարևոր իրադարձություններ

Կընդլայնվի պետպատվերի շրջանակում մատուցվող բժշկական ծառայության շահառուների շրջանակը

23 Մարտ, 2023 18:12
Կընդլայնվի պետպատվերի շրջանակում մատուցվող բժշկական ծառայության շահառուների շրջանակը

Գործադիրն ընդունել է որոշում, որը հնարավորություն կտա Առողջության առաջնային պահպանման օղակում ավելի պարզ և մատչելի դարձնել պայմանագրային գործընթացի և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

Արդյունքում՝ բնակչության բոլոր խմբերի համար հասանելի կլինի պետպատվերի շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ևս մեկ ծառայություն, կընդլայնվի դրանցից օգտվող շահառուների քանակը:

Աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատությունները ներկայումս իրականացվում է միայն սոցիալապես անապահով և առանձին, հատուկ խմբերում ընդգրկված շահառուներին: 2023 թ. նախատեսվում է պետպատվերի շրջանակում նշված ծառայությունները որպես «Կյանք փրկող» ծրագիր իրականացնել ՀՀ ամբողջ բնակչության համար:

Գործող կարգով զորակոչային տարիքի անձանց արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները և ՀՀ օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է հերթագրման սկզբունքով:

Որոշմամբ առաջարկվում է վերը նշված շահառուների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնել արտահերթ կարգով:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է սահմանել բժշկական արտադրատեսակների արտադրություն, բժշկական արտադրատեսակների սպասարկում լիցենզավորման ենթակա տեսակների համար անհրաժեշտ լիցենզավորման կարգերը, գործունեության իրականացման համար պարտադիր պայմանները և պահանջները, բժշկական արտադրատեսակների արտադրություն, բժշկական արտադրատեսակների սպասարկում գործունեության տեսակների իրականացման համար տրվող լիցենզիաների ձևերը:

 

Լրահոս

Դիտել ավելին