Կարևոր իրադարձություններ

Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ կատարել միջազգային դատարանների որոշումները. ԵԽԽՎ հանձնաժողով

23 Մարտ, 2023 15:00
Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ կատարել միջազգային դատարանների որոշումները. ԵԽԽՎ հանձնաժողով

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով Լաչինի վերաբերյալ հայտարարություն է տարածել.

«Հանաձնաժողովը խիստ անհանգստացած է Լաչինի միջանցքի շարունակական խոչընդոտման պատճառով առաջացող հումանիտար ճգնաժամով:

Հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշումները, որոնցում ընդգծվում էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը, այն է՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին