Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը գումար կհատկացնի մարզպետարաններին՝ շինարարական աշխատանքների համար

23 Մարտ, 2023 12:41
Կառավարությունը գումար կհատկացնի մարզպետարաններին՝ շինարարական աշխատանքների համար

Շուրջ 80 ծրագրի համար Կառավարությունն այս տարի ֆինանսավորել է իր մասնաբաժինը։ Այս մասին Կառավարության նիստին ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Պետբյուջեից 1 մլրդ 448 մլն դրամ հատկացրեց մարզպետարաններին՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Մարզային բաշխվածությունը հետևյալն է. Արարատի մարզում 2 ծրագիր՝ 80 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 1 ծրագիր՝ 8,7 մլն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 2 ծրագիր՝ 50 մլն դրամ, Լոռու մարզ՝ 2 ծրագիր՝ 57 մլն դրամ, և Լոռու մարզին հատկացվում է ևս 122 մլն  դրամ:

7 ծրագրերի հետ կապված՝ խնդիրները լուծելու նպատակով, Կոտայքի մարզ՝ 1 ծրագիր՝ 5,6 մլն դրամ, Շիրակի մարզ՝ 2 ծրագիր՝ 913 մլն դրամ, Վայոց ձոր՝ 1 ծրագիր՝ 854 հազար դրամ ծրագիրը փակելու համար, Տավուշի մարզ՝ 3 ծրագիր՝ 179 մլն դրամ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին