Բավական կառուցողական, անկեղծ խոսակցություն տեղի ունեցավ իմ և նախարար Լավրովի միջև։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ես ուշադրություն եմ հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի վրա։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում ենթադրվող գործողություններին․ եթե կհիշեք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ երեք երկրներ ստորագրել են տեքստ, որ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է միջացնքով երկկողմ երթևեկությունը։ Եվ ահա, այս երկու երկրները անելիքներ ունեն միջանցքը բացելու հարցում»։
Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն առաջիկայում կա։