Կարևոր իրադարձություններ

Կարգապահական պատասխանատվություն՝ Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի և ավագ մասնագետի նկատմամբ

22 Մարտ, 2023 17:44
 Կարգապահական պատասխանատվություն՝ Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի և ավագ մասնագետի նկատմամբ

Արդարադատության նախարարի հրամանով՝ իրականացվել է Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում ընդհանուր գործունեության ուսումնասիրություն, որի արդյունքներն արդարադատության նախարարի համապատասխան ցուցումով ուղարկվել է Ծառայություն՝ խախտման հատկանիշներ պարունակող արարքներն ու հանգամանքները քննարկելու և խախտումներ թույլ տված պրոբացիայի ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու համար:Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Արդյունքում, Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի համապատասխան հրամաններով նշանակված ծառայողական քննություններից մեկի արդյունքներով որոշում է կայացվել Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի և ավագ մասնագետի նկատմամբ կիրառել կարգապահական պատասխանատվության միջոց՝ «նախազգուշացում»:

Մյուսը ծառայողական քննությունը դադարեցվել է՝ պրոբացիայի ծառայողի կողմից իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվելով պայմանավորված:

 

 

Լրահոս

Դիտել ավելին