Կարևոր իրադարձություններ

ԱԽ քարտուղարը և Իրանի փոխարտգործնախարարը կարևորել են տարածաշրջանային անվտանգությունը

22 Մարտ, 2023 17:22
ԱԽ քարտուղարը և Իրանի փոխարտգործնախարարը կարևորել են տարածաշրջանային անվտանգությունը

Մարտի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիին:

Հանդիպմանը կողմերն ընդգծել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության կայուն զարգացման միտումը: Կարևորվել է տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը:

Քննարկվել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգային այլ հարցեր:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին