Կարևոր իրադարձություններ

Կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հիմքով (լուսանկարներ)

22 Մարտ, 2023 12:30
Կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հիմքով (լուսանկարներ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Դումիկյան եղբայրներ ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Լոռու մարզ, Տաշիր համայնք):

Մասնավորապես՝

արտադրական տարածքը ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով, տաք և սառը ջրով,

հատակի մակերևույթը եղել է քայքայված, առաստաղը՝ բորբոսնած,

սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին