Կարևոր իրադարձություններ

Ընդդիմադիրներն ակտիվորեն ընդգրկվում են միջազգային պատվիրակություններում. «Հրապարակ»

21 Մարտ, 2023 08:19
Ընդդիմադիրներն ակտիվորեն ընդգրկվում են միջազգային պատվիրակություններում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Երեկ ԱԺ խորհրդի նիստում որոշումներ են կայացվել՝ «Հայաստան» խմբակցությունը լքած Արամ Վարդեւանյանի, Արթուր Ղազինյանի, Վահե Հակոբյանի փոխարեն այլ պատգամավորներ են ընդգրկվել միջազգային պատվիրակություններում: Եվրանեսթում Ղազինյանին կփոխարինի Էլինար Վարդանյանը, ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ վեհաժողովներում Վահե Հակոբյանին՝ Աշոտ Սիմոնյանը, ՀԱՊԿ վեհաժողովում Մխիթար Զաքարյանին՝ Աղվան Վարդանյանը, ԱՊՀ միջխորհրդարանականում Ելենա Կիրակոսյանին՝ Գեղամ Նազարյանը, ԵՄ-Հայաստան գործընկերության կոմիտեում Արամ Վարդեւանյանին՝ Ասպրամ Կրպեյանը, Հռիփսիմե Ստամբուլյանին` Թադեւոս Ավետիսյանը, Միջխորհրդարանական միությունում Արամ Վարդեւանյանին` Աննա Գրիգորյանը եւ այլն։

Այսօր մեկնարկող նստաշրջանի օրակարգում 23 հարց է։ Երեկ երեկոյան ՔՊ-ն խմբակցության նիստ է հրավիրել, որը նախատեսվածից ուշ են սկսել, քանի որ պատգամավորների կեսից պակաս մարդ է ներկայացել, սակայն Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու նախագծի հարցը չեն քննարկել, թեեւ նախագիծն ԱԺ-ում քննարկվելու է չորեքշաբթի օրը»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին