Կարևոր իրադարձություններ

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել կահավորված հոգեթերապևտիկ սենյակի բացում. Մինասյան

18 Մարտ, 2023 13:14
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել կահավորված հոգեթերապևտիկ սենյակի բացում. Մինասյան

Աբովյան ՔԿՀ-ն բարեկարգելու համար իրականացվել են 50,090,659 դրամի աշխատանքներ, 2023թ․-ին նախատեսվում է իրականացնել ևս 308,694,720 դրամի շինարարական աշխատանքներ: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում անդրադարձել է նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրականացված բարեփոխումներին:

Նախարարը, մասնավորապես նշել է, որ 2022 թվականին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի աջակցությամբ կահավորված հոգեթերապևտիկ սենյակի բացում: Սենյակի հարդարումն իրականացվել է թերապևտիկ աշխատանքին համապատասխան հատուկ լուծումներով՝ հագեցած ինչպես անհատական, այնպես էլ խմբային թերապիա անցկացնելու հնարավորությամբ:

Հոգեթերապևտիկ սենյակի կահավորմանը զուգահեռ՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվել են քրեակատարողական հիմնարկների հոգեբանների մասնագիտական վերապատրաստումներ՝ թերապևտիկ աշխատանքի հմտություններն զարգացնելու նպատակով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին