Կարևոր իրադարձություններ

ՔՊ խմբակցությունը նիստ կանի. «Ժողովուրդ»

18 Մարտ, 2023 09:07
ՔՊ խմբակցությունը նիստ կանի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ ՔՊ խմբակցությունը երկուշաբթի երեկոյան ֆրակցիայի նիստ կանի: Ինչպես հայտնի է, հաջորդ շաբաթ մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: ԱԺ խորհուրդը երկուշաբթի՝ ժամը 16.00-ին, նիստ կանի, որի ժամանակ էլ կհաստատվի գալիք նստաշրջանի օրակարգը:

ԱԺ խորհրդի նիստից անմիջապես հետո ՔՊ-ն ֆրակցիայի նիստ կանի նույն դահլիճում: ՔՊ-ականները մանրամասնորեն պատրաստվելու են գալիք նստաշրջանին, քանի որ, ինչպես հայտնել ենք, հաջորդ շաբաթ խորհրդարան են գալու նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները՝ ներկայացնելու կառավարության ծրագրի կատարողականը։

Ընդդիմադիր երկու ֆրակցիաները նույնպես մասնակցելու են նիստերի, ուստի մտադիր են լավ պատրաստվել գալիք նստաշրջանին, որպեսզի «հակահարված» տան ընդդիմադիրներին, հատկապես՝ Փաշինյանի ներկայությամբ»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին