Կարևոր իրադարձություններ

Վահե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությունը

17 Մարտ, 2023 20:34
Վահե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությունը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ մարտի 17-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման սկզբում նախարար Հովհաննիսյանը ողջունել է հյուրերին և նշել, որ բարձր է գնահատում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությունը: Նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն:

Դեսպան Իմանբաևն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Վահե Հովհաննիսյանին ընդունելության համար և շնորհավորել ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև կապերը, մասնավորապես առևտրատնտեսական լավագույնս ամրապնդվում և զարգանում են:

Կողմերը կարևորել են ինստիտուցիոնալ համագործակցության, ինչպես նաև ֆիսկալ ռիսկերի կառավարման և հարկային ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքների շարունակականության ապահովումը:

 

Լրահոս

Դիտել ավելին