Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են ՀՀ-ի ու Ավստրիայի միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

16 Մարտ, 2023 21:44
Քննարկվել են ՀՀ-ի ու Ավստրիայի միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի սոցիալական հարցերի, առողջապահության, խնամքի և սպառողների պաշտպանության դաշնային նախարար Յոհաննես Ռաուխի հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ տարեցների ներուժի իրացման, աշխատաշուկայում նրանց ներգրավման, հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման վերաբերյալ։
 
Հաշվի առնելով Ավստրիայի ծերացող հասարակություն ունենալու գործոնն ու այն, որ և՛ Հայաստանի, և՛ Ավստրիայի կառավարությունները ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր՝ կենսաթոշակառու տարեցների սոցիալ-տնտեսական ակտիվությունն ապահովելու ուղղությամբ, քննարկվել է նաև տվյալ ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։
 
Մասնավորապես՝ դիտարկվել է օգտագործել տարբեր բնագավառներում փորձառու և բանիմաց տարեց անձանց ներուժը, ովքեր կարող են ներգրավվել տարբեր ծրագրերում՝ իրացնելով իրենց փորձն ու գիտելիքը՝ ի նպաստ ոլորտի զարգացման։
 
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակական ջանքեր ներդնել՝ երկու պետությունների միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
 

Լրահոս

Դիտել ավելին