Կարևոր իրադարձություններ

Լիլիթ Մակունցը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են ՀՀ-ԱՄՆ խորհրդարանական համագործակցության խորացման հնարավոր ուղիները

16 Մարտ, 2023 20:30
Լիլիթ Մակունցը և ԱՄՆ կոնգրեսականը  քննարկել են  ՀՀ-ԱՄՆ խորհրդարանական համագործակցության խորացման հնարավոր ուղիները

Մարտի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնի հետ։ Այս մասին հայտնում են դեսպանության լրատվական ծառայությունից։

Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Արցախում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը՝ շեշտելով, որ արդեն 3 ամսից ավել է Լաչինի միջանցքը արգելափակված է։

Նա իր երախտագիտությունն է հայտնել նաև Փալոնի կողմից Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի Պետական, արտաքին գործողությունների և ծրագրերի ենթահանձնաժողովին ուղղված նամակի համար, որը պահանջում է 2024թ․ ֆինանսական տարում ՀՀ և Արցախի համար հատկացումների զգալի ավելացում։

Կոնգրեսականը հավաստիացրել է, որ ՀՀ-ին և Արցախին աջակցությանն ուղղված ջանքերը լինելու են շարունակական։

Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԱՄՆ խորհրդարանական համագործակցության խորացման հնարավոր ուղիները, ինչպես նաև խորհրդարանական փոխայցելությունների հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին