Կարևոր իրադարձություններ

Ջերմուկի մատույցներում զոհված զինծառայողների պարգևները հանձնվել են հարազատներին (լուսանկարներ)

16 Մարտ, 2023 17:35
Ջերմուկի մատույցներում զոհված զինծառայողների  պարգևները հանձնվել են հարազատներին (լուսանկարներ)

Մարզպետարանում Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ երեկ կայացել է 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Վայոց ձորի մարզից զոհված զինծառայողներին Հայաստանի նախագահի կողմից հետմահու տրված պարգևների հանձնումը նրանց հարազատներին:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարը, ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետը, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ:

«Անհնար է բառերով նկարագրել մեր հերոսների անհավանական սխրանքները: Նրանք խիզախորեն ադրբեջանական ոտնձգություններից պաշտպանեցին մեր երկրի սահմանները: Մեր հերոսների հիշատակին արժանի լինելու համար ապրողներիս սրբազան պարտքն է շարունակել նրանց գործը՝ իրենց կյանքի գնով մեզ փոխանցած այս փխրուն խաղաղությունը վերածել կայուն խաղաղության և ամենօրյա գործունեությամբ շենացնել մեր երկիրը՝ ապահովելով գալիք սերունդների խաղաղ ու բարեկեցիկ կյանքը»,- ասել է մարզպետ Արարատ Գրիգորյանը: 

Ելույթներով հանդես են եկել ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հովիկ Սարգսյանը և Վայքի բրիգադի տեղակալ, փոխգնդապետ Արման Ալոյանը:

Պարգևները զոհված զինծառայողների հարազատներին են հանձնել Վայոց ձորի մարզպետը, գնդապետ Սասուն Բադասյանը և  ԶՈՒ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մհեր Շիրինյանը:

Հետմահու պարգևատրված վայոցձորցի հերոսներն են.

Նահապետ նվերի Մարգարյան - փոխգնդապետ, պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով,

Հովհաննես Փայլակի Սուքիասյան - սերժանտ, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,

Խաչիկ Էդվարդի Մինասյան - ենթասպա, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,

Գրիգոր Վրույրի Ղարախանյան - սերժանտ, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,

Զորիկ Կորյունի Մարգարյան - կրտսեր սերժանտ, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,

Սամվել Սենիկի Բաբայան - պայմանագրային զինծառայող, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,

Ռաֆիկ Էդիկի Ավագյան - ծառայող բանվոր, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,

Նարեկ Մխիթարի Հակոբյան - սերժանտ, պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

 

Լրահոս

Դիտել ավելին