Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության ատեստավորված ծառայողները հավելավճար կստանան

16 Մարտ, 2023 16:26
Ոստիկանության ատեստավորված ծառայողները հավելավճար կստանան

Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Ըստ այդմ՝ առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Ատեստավորման գործընթացը, որպես Ոստիկանության ծառայողների աշխատավարձի բարձրացման գործիքակազմ, մեկնարկելու է 2023 թվականի մայիս ամսից: Ատեստավորման ծրագրի գործողության առաջին ժամկետը 3 տարի է, որը հաշվարկվում է առաջին խմբի ատեստավորման օրվանից:      

Ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունից օգտվելու են Ոստիկանության բոլոր ծառայողները՝ անկախ պաշտոնի խմբից:

Բացառություն են կազմելու միայն բարձարգույն խմբի պաշտոն զբաղեցնող Ոստիկանության ծառայողները, ինչպես նաև այն ծառայողները, որոնք տեղափոխվելու են Ներքին գործերի նախարարության տիրույթ։

Նախագծի ընդունման արդյունքում Ոստիկանությունում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն՝ միաժամանակ, բարձրացնելով ոստիկանության ծառայողների աշխատավարձերը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին