Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ. Շոլց

14 Մարտ, 2023 21:23
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակում երկարաժամկետ ու իրագործելի լուծում գտնելու ուղղությամբ՝ ի բարօրություն տեղի բնակիչների: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։

Նա հավելել է, որ Բեռլինն աջակցում է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության (EUMA) տեղակայմանը։ 

«ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ»,- նշել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին