Կարևոր իրադարձություններ

Ասիական զարգացման բանկը մնում է ՀՀ-ի կարևորագույն գործընկերներից մեկը. փոխվարչապետ

14 Մարտ, 2023 12:44
 Ասիական զարգացման բանկը մնում է ՀՀ-ի կարևորագույն գործընկերներից մեկը. փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան գրասենյակից։

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ Ասիական զարգացման բանկը մշտապես եղել եւ մնում է ՀՀ կառավարության վարած բարեփոխումներն ուղեկցող կարեւորագույն գործընկերներից մեկը:

Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաեւ  ԱԶԲ-ի հետ ունեցած համատեղ ծրագրերի ընթացքին՝ կարեւորելով  ինչպես խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի, այնպես էլ հանրային եւ մասնավոր հատվածում գիտելիքի եւ փորձի փոխանակմանն ուղղված նախաձեռնությունների շարունակական ապահովման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ԱԶԲ-ի` Հայաստանի հետ նախանշած եւ մշակման փուլում գտնվող նոր ռազմավարության հիմնական ուղղությունների շուրջ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին