Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525
    529,5

  • EUR

    639
    651

  • RUB

    7,08
    7,3

Կարևոր իրադարձություններ

Ի շահ միջազգային համագործակցության

20 Հոկտեմբեր, 2015 15:23
Հեղինակ՝ Նարեկ Սարգսյան
Ի շահ միջազգային համագործակցության

ՀՀ կառավարությունն իր նախորդ նիստում` ս.թ. հոկտեմբերի 15- ին, հավանություն է տվել կնքելու մի շարք համաձայնագրեր, որոնք համահունչ են մեր երկրի որդեգրած արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին: Նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության կառավարությունների միջև տնտեսական համագործակցության համաձայնագիրը, որը հնարավորություն կընձեռի իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա զարգացնել երկարատև տնտեսական հարաբերություններ, ստեղծել տնտեսական կապերի զարգացման բարենպաստ պայմաններ, բարձրացնել գործարար ակտիվությունը:

Փաստաթուղթը նախատեսում է ստեղծել տնտեսական համագործակցության հարցերի հայ- իսպանական միջկառավարական հանձնաժողով, որը կնպաստի փոխադարձ հետաքրքրություն ունեցող բոլոր ոլորտներում զարգացնել փոխշահավետ համագործակցությունն ու զանազանեցումը: Գործադրի հավանությունն է ստացել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի 7- րդ փոփոխության համաձայնագրի կնքումը: Փաստաթուղթն ստորագրվել է դեռևս 2010 թվականին: Այնուհետև ամերիկյան կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների տրամադրման նպատակով մշակվել և 2010- 2015թթ. ընթացքում կնքվել է համաձայնագրի վեց փոփոխություն: Ավելի քան 51 մլն ԱՄՆ դոլարի հատկացումն ուղղվել է մասնավոր հատվածի զարգացմանը, ֆինանսական ոլորտի օժանդակությանը և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտներին:

Այժմ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից ստացվել է համաձայնագրի 7- րդ փոփոխության նախագիծը, որով նախատեսվում է լրացուցիչ հատկացնել ավելի քան 3,5 մլն դոլար, որն ուղղվելու է մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման և առողջապահության բնագավառներ: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցությանը: Առաջարկության հեղինակը ՀՀ կրթության և գիտության նախարարությունն է, որը փոստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է համարում երկու երկրների կրթության բնագավառի համագործակցությունն ընդլայնելու համար:

Համաձայնագրի ստորագրումը և դրա օրինական ուժի մեջ մտնելու դործընթացն ավարտելուց հետո կհաստատվի Հայաստանի և Ղազախստանի կրթական հաստատությունների անմիջական համագործակցությունը, ինչպես նաև երկու երկրների աշակերտների, ուսանողների, ուսուցիչների, դասախոսների և հետազոտողների փոխանակման ծրագրերի իրականացումը:

Լրահոս

Դիտել ավելին