Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կնվազի

06 Մարտ, 2023 14:16
Օդի ջերմաստիճանը կնվազի

Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։

Ինչպես հայտնում են Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում 27-32մ/վրկ, Արմավիրում, Արարատում և Երևանում մինչև 17-20մ/վրկ։

Երևան քաղաքում մարտի 7-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև:

Մարտի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում մարտի 7-ին, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Մարտի 8-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մարտի 7-ին կնվազի 6-8 աստիճանով:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին