Կարևոր իրադարձություններ

Պետական աջակցությունը տեղահանված որոտանցիներին ու շուռնուխցիներին կշարունակվի

02 Մարտ, 2023 11:50
 Պետական աջակցությունը տեղահանված որոտանցիներին ու շուռնուխցիներին կշարունակվի

Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ փաստացի բնակված, իրենց տները կորցրած քաղաքացիներին շարունակել օգնություն տրամադրել մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։ 

Աջակցության տրամադրումն իրականացվել է 2021 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի նոյեմբեր։

Որոշմամբ նախատեսվում է հստակեցնել շահառուների թիվը, եթե լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվի, որ 2021-2022 թվականի ընթացքում աջակցություն ստացած անձը չի հանդիսանում միջոցառման շահառու, նոր աջակցության ծրագրից նա այլևս չի օգտվի։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին