Կարևոր իրադարձություններ

Հույս ունենք՝ հանդիպման արդյունքները երկար սպասեցնել չեն տա. Լուսինե Ավանեսյան

01 Մարտ, 2023 15:13
Հույս ունենք՝ հանդիպման արդյունքները երկար սպասեցնել չեն տա. Լուսինե Ավանեսյան

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և մասնակցությամբ՝ այսօր կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը:

Այս մասին ԶԼՄ-ին տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ քննարկվել են հումանիտար և ենթակառուցվաքային բնույթի հարցեր, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի վերականգնմանը, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնմանը, բնական գազի անխափան մատակարարմանը, ինչպես նաև Կաշենի հանքավայրի գործունեության շուրջ մտահոգություններին վերաբերող հարցերը: 

«Այլ հարցեր օրակարգում չեն եղել: Հանդիպումն առերևույթ կառուցողական էր, և հույս ունենք, որ արդյունքները երկար սպասեցնել չեն տա»,- նշել է Ավանեսյանը:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին