Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական կողմը պատրաստ է նոր հանդիպում անցկացնել Հայաստանի հետ. Լավրով

28 Փետրվար, 2023 15:42
Ադրբեջանական կողմը պատրաստ է  նոր հանդիպում անցկացնել Հայաստանի հետ. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում Լավրովը մանրամասնել է, որ ադրբեջանական կողմը համաձայն է  նոր հանդիպում անցկացնել Հայաստանի հետ։

«Հայկական կողմն ասել է, որ նույնպես չի առարկում, բայց առայժմ վերջնական համաձայնություն չի տալիս», - հավելել է Լավրովը։

Վերջինիս հիշեցմամբ՝  Մոսկվան մի քանի առիթներով, այդ թվում՝ 2022 թվականի դեկտեմբերին, հարթակ է տրամադրել արտգործնախարարների եռակողմ հանդիպման համար, սակայն հետո «հայ գործընկերները հայտնել են, որ չեն կարողանա մասնակցել այս միջոցառմանը»։

«Մենք խոսեցինք Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման բանակցային գործընթացի մասին: Հուսով ենք, որ շուտով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը՝ որպես համապատասխան եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներ, կկարողանան կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև երկաթուղային երթուղու օգտագործումը վերականգնելու վերաբերյալ», - հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին