Կարևոր իրադարձություններ

Շրջափակման յուրաքանչյուր նոր օրով Արցախը վերածվում է բացօթյա բանտի. ԱՀ ՄԻՊ

24 Փետրվար, 2023 21:44
Հեղինակ՝ Գեղամ Ստեփանյան
Շրջափակման յուրաքանչյուր նոր օրով Արցախը վերածվում է բացօթյա բանտի. ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ի վերջո, միջազգային հանրության նպատակը պետք է լինի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ամբողջությամբ, անվերապահորեն և անհապաղ վերացնելու Արցախի շրջափակումը, այլ ոչ թե Ադրբեջանի հետ բանակցել Արցախ սահմանափակ քանակությամբ պարենամթերք ներկրելու հնարավորության շուրջ։ Մենք պետք է շատ զգոն լինենք, քանի որ Ադրբեջանն իր օգտին է օգտագործում ստեղծված իրավիճակը՝ Արցախին մարդասիրական օգնության հասանելիության պատրվակով կրկին ժխտելու շրջափակման գոյությունը։ Ցավոք սրտի, շրջափակման յուրաքանչյուր նոր օրով Արցախը վերածվում է բացօթյա բանտի, մինչդեռ մարդկությունն այս առումով գործնականում դեռ լռում է»։

 

Լրահոս

Դիտել ավելին