Կարևոր իրադարձություններ

Բավարար միավորներ չհավաքած դատավորի թեկնածուներից 2-ը բողոքարկել են քննության արդյունքները. «Հրապարակ»

23 Փետրվար, 2023 08:20
Բավարար միավորներ չհավաքած դատավորի թեկնածուներից 2-ը բողոքարկել են քննության արդյունքները. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Երկու շաբաթ առաջ գրել էինք, որ դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման ցուցակի համալրման համար հատուկ կարգով անցկացված որակավորման գրավոր քննությունը միայն 1 հոգի է հաղթահարել։ ԲԴԽ-ի հայտարարած մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 7 անձ, անցողիկ շեմը եղել էր 80 միավոր, եւ միայն մեկը՝ Արմեն Էդուարդի Պողոսյանն էր հատել այդ շեմը՝ ստացել էր 86 միավոր։ 

Տեղեկացանք, որ քննության արդյունքներով բավարար միավորներ չհավաքած թեկնածուներից 2-ը բողոքարկել են քննության արդյունքները, ինչից հետո վերանայվել են արդյունքները, եւ նրանք դարձել են դատավոր։ Այդ 2 թեկնածուներն են Արտավազդ Կարապետյանն ու Սասուն Մխիթարյանը։ Կարապետյանը հավաքել էր 75 միավոր, բողոքարկումից հետո նրա միավորների թիվը դարձել է 80.5, Սասուն Մխիթարյանը՝ 74 միավոր, բողոքարկումից հետո նրան 6 միավոր ավելացրել են եւ 80 միավորով ընդգրկել դատավորների ցուցակում»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին