Կարևոր իրադարձություններ

Եղանակն՝ առաջիկա օրերին

17 Փետրվար, 2023 14:29
Եղանակն՝ առաջիկա օրերին

Երևանում փետրվարի 17-ի ցերեկը, 18-20-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 21-ին սպասվում են տեղումներ:

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Փետրվարի 17-ի ցերեկը, 18-20-ին, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ի երեկոյան, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան 4-6 մ/վրկ, փետրվարի 17-22-ին սպասվում է քամու ուժգնացում 17-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10, գիշերը՝ 10-12 աստիճանով:

 

Լրահոս

Դիտել ավելին