Կարևոր իրադարձություններ

ԿԸՀ-ն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու վերաբերյալ

16 Փետրվար, 2023 22:30
ԿԸՀ-ն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու վերաբերյալ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 16-ի հերթական նիստում որոշել է երկարացնելու ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու այն որակավորման վկայականների վավերականության ժամկետը, որոնք լրանում են 2023 թվականի հունվարի 1-ին և փետրվարի 17-ին։ Որոշման համաձայն, նշված որակավորման վկայականները վավեր կլինեն մինչև 2023 թվականի ապրիլի 3-ը:

Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն իրականացրեց մարտի 26-ի ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը ԱԺ խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։ Այսպիսով, տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններն բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

 
 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 40-ական,

«Հայաստան» կուսակցությունների դաշինք` 17-ական,

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 4-ական։

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել 2023 թվականի փետրվարի 24-ից մարտի 1-ը` մինչև ժամը 18.00-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին